Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր սաների պարտությունը` Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում:
«Առաջին խաղակեսում մենք չկարողացանք գտնել մեր խաղը: Միայն վերջին 10 րոպեներին իրավիճակը փոխվեց: Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, բայց չկարողացանք նույն կերպ շարունակել:
Պետք է գտնեմ մեր խաղի ռիթմը վերականգնելու տարբերակը: Չորեքշաբթի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ անցնելու հնարավորություն ենք ունենալու: Վստահում եմ սաներիս»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:







































