Հանրային այլ ալիքներ ստեղծելու անհրաժեշտություն կա, բայց դա ցանկության հետ չի կապված, այլ հնարավորությունների: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը։
«Մենք մեր ներքին ռեսուրսներով փորձում ենք որքան հնարավոր է, ինտերնետը տարածքում ունենալ հանրային հեռարձակում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Հանրային հեռուստատեսությունը իշխանությունների կողմից հրահանգներ ստանում է՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ այդպիսի խոսակցություններ են եղել, Արա Շիրինյանը պատասխանեց. «Մենք վերեւներից որեւէ զանգ չենք ստանում, հավաստիացնում եմ: