Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր` վարչապետի հավանական թեկնածու լինելու մասին լուրերին. «Կայքերից մեկը վերլուծություն-հաշվարկ էր տարածել, թե իբր իմ թեկնածությունը ամենահավանականն է վարչապետացուների ցանկում: Կրքերը հանդարտեցնելու և ավելորդ սպասումները կասեցնելու նպատակով պատասխանեմ դասականորեն. Նման բան չկա, քանի որ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:
Ապրե՛ք գարնանային այս հրաշալի օրվա տրամադրությամբ, սիրելի ընկերներ և բարեկամներ»:








































