ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը որոշել է անտեսել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ լսումներին ներկա գտնվելու դեմոկրատների հրավերը: Այս մասին The Wall Street Journal պարբերականին հաղորդել է նախկին պաշտոնյայի փաստաբան Չարլզ Կուպերը:
Նրա խոսքերով՝ Բոլթոնը տրամադրված չէ համաձայնել դեմոկրատ-կոնգրեսականների կանչին: Նա նաև նշել է, որ իր հաճախորդի անունից կարող է ընդունել երկրի Դեմոկրատակիան կուսակցության օրենսդիրների ծանուցագիրը:








































