ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մամլո ծառայությունը մեկնաբանել է Twitter սոցիալական կայքի ղեկավարության ՝ ցանկացած քաղաքական գովազդ արգելելու որոշումը:
Թրամփի շտաբում կշտամբել են Twitter-ին այն բանի համար, որ սոցցանցը «հրաժարվել է միլիոնավոր դոլարների պոտենցիալ շահույթից»:
«Շատ հիմար որոշում է բաժնետերերի նկատմամբ: Արդյոք Twitter-ը կդադարեցնի՞ տեղադրել հանրապետականների դեմ ուղղված վարձու ԶԼՄ-ների գովազդը», – գրել են շտաբում: