«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Ջրամբարաշինության և ջրային պաշարների կառավարման հայեցակարգը:
Կառավարության գնահատականով՝ կլիմայական փոփոխությունների և ոռոգման ջրի պահանջարկի շարունակական ավելացման հետևանքով կանխատեսվում է, որ մեր հանրապետությունում կզգացվի ջրային պաշարների պակաս: Այդ պակասը կառավարությունը մտադիր է լրացնել ջրային պաշարների ավելի արդյունավետ կառավարմամբ, այդ թվում՝ նոր ջրամբարներ կառուցելով:
Հայեցակարգով չի նշվում, թե խոսքը ինչ ջրամբարների մասին է, և ինչ ժամկետներում են դրանք կառուցվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: