Tuesday, 14 05 2024
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

Շոյգուն զայրացրե՞լ, թե՞ լկտիացրել է Բաքվին. Հայաստանի կոշտ պատասխանի հավանությունը

Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մարզի գյուղերի և դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: Ադրբեջանի կրակոցները հնչել են բավականին հատկանշական ֆոնին: Խոսքը միայն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին չէ: Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի է ունենում ԱՊՀ պաշտպանության նախարարների հավաքը, որին չի մասնակցում Հայաստանի պաշտպանության նախարարը: Այդ հավաքից առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում էր ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, որը այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան և հանդիպել է նաև վարչապետ Փաշինյանին ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Շոյգուն Բաքու է մեկնել Երևանից:

Մեծ հաշվով՝ Ադրբեջանի կրակոցները կարող են դեմարշ լինել հենց ՌԴ պաշտպանության նախարարի հայաստանյան այցի նկատմամբ: Կամ այցը, այսպես ասած, լկտիացրել է Բաքվին: Ընդհանրապես, Ադրբեջանի համար կարծես թե «ավանդույթ» է Տավուշը թիրախավորելը, երբ Հայաստանում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ կամ ՀԱՊԿ բարձրաստիճան ղեկավարներ: Օրինակ՝ մի քանի անգամ Ադրբեջանը սրել է իրավիճակը Տավուշի ուղղությամբ, երբ Երևանում է եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան: Տավուշն այդ առումով էական է, քանի որ խոսքը Հայաստանի տարածքի, այսինքն՝ հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի կամ ՀԱՊԿ պատասխանատվության տիրույթի մասին է: Այսինքն՝ Բաքուն մարտահրավեր է նետում կամ կրակում է այն ուղղությամբ, որտեղ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է: Այդպիսով Ադրբեջանը դեմա՞րշ է անում՝ ելնելով իր համար անհանգստացնող ինչ-որ բանից, թե՞ լկտիանում, այսպես ասած՝ թև առնում Հայաստանում ռուսական բարձրաստիճան ներկայությունից:

Իհարկե, ներկայումս կարծես թե չկա Բաքվին առանձնապես ոգևորող ինչ-որ բան: Ավելին, «ավագ եղբայր» Թուրքիան բավականին կոշտ հարված ստացավ ԱՄՆ Կոնգրեսից՝ հայկական հարցի քվեարկությամբ, իսկ դրանից ժամեր առաջ էլ Շոյգուի երևանյան այցի ժամանակ հայտարարվեց, թե Ռուսաստանն ավելացնում է Հայաստանում ռազմակայանի կրակային հզորությունը: Ըստ էության ստացվեց երկուստեք հարված Թուրքիային՝ Վաշինգտոնից և Մոսկվայից, որովհետև անկասկած է, որ Գյումրիի ռազմակայանի կրակային հզորության մասին հայտարարության հասցեատերն անշուշտ Անկարան է: Իհարկե ոչ այն իմաստով, որ Մոսկվան սպառնում է հարվածել Թուրքիային: Խնդիրն ավելի լայն է:

Ռուսաստանն անշուշտ ուներ թերևս կանխատեսում, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձևի ընդունման հավանականությունը, մեղմ ասած, բարձր է: Դա նշանակում է, որ Մոսկվան լավ է պատկերացնում՝ Վաշինգտոնն այդպիսով նաև թուրքերի համար բարձրացնում է, այսպես ասած, Ռուսաստանի նշանակությունը: Մոսկվայի արձագանքը չհապաղեց, և ռազմակայանի մասին հայտարարությամբ Ռուսաստանը իր հերթին ակնարկեց Անկարային, որ «բարձրացնում» է իր գինը: Անկարայի պատասխանը թերևս եկավ Բաքվից՝ Տավուշի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխան կտա այդ խախտման համար, բայց հայկական կողմի պատասխան գործողությունը կլինի ԱՊՀ պաշտպանության նախարարների՝ Բաքվում տեղի ունեցող նիստից հետո: Հայաստանի պատասխանը կլինի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համաձայնեցվա՞ծ, թե՞ Անկարայի համար բարձրացնելով գինը՝ Մոսկվան ու Վաշինգտոնը արդեն իսկ Հայաստանին տվել են կոշտ պատասխանի իրենց համաձայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում