Լուրեր
2020 թվականին ԱԺ աշխատակազմի բյուջեն ավելացել է 842 միլիոն դրամով. Ջանջուղազյան
  • 11:54
  • 2019-10-30
  • Դիտումներ՝ *

Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի աշխատակազմի, վարչապետի և ԱԺ աշխատակազմի հատկացումները:

«Նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրից, իսկ ԱԺ աշխատակազմի համար 6 մրդ 96 մլն դրամ է նախատեսված, ինչը 2019-ի ցուցանիշից 842 միլիոն դրամով ավելի է», – ասել է նախարարը:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի հատկացումներին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ֆինանսական ցուցանիշը 20,8 մլրդ դրամ է, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է 2019-ի ցուցանիշից շուրջ 4 մլրդ դրամով:

«2,2 մլրդ դրամը բացատրվում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմը, բացի իր աշխատակազմի պահպանումից, պատասխանատվություն ունի բյուջետային ծրագրերի համար, որոնք արտաքին աջակցությամբ են իրականացվում», – ասել է նախարարը:

  • Դիտումներ՝ *