Պեկինում, Ռուսական մշակութային կենտրոնում, բացվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ին։
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ՉԺՀ-ում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը։
Նա հայտարարել է, որ «Չինաստանում գիտեն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական հետաքրքրության մասին։ Նրա որոշ լուսանկարներ գրավել են տեղի հասարակության ու լուսանկարիչների ուշադրությունը։
«Չինաստանի լուսանկարիչների ասոցիացիան առաջարկել է մտածել նաև Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների հավաքածուի հրատարակման մասին»,- նշել է Դենիսովը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014թ. ընթացքում Չինաստանի խոշորագույն համալսարաններում ցուցադրվելու է Ռուսաստանի վարչապետ Դ. Մեդվեդևի ֆոտոէքսպոզիցիան։










































