Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ապաքինման ընթացքի և առաջիկա խաղերին մասնակցելու մասին:
«Քրիշտիանուն չի մասնակցի ազգային առաջնության շրջանակներում կայանալիք «Ալմերիա»-ի դեմ հանդիպմանը: Դորտմունդում նա ոտքի ցավեր էր զգում: Այս պահին չեմ կարող ստույգ ասել, կմասնակցի՞ արդյոք Ռոնալդուն Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը:
Պետք է համբերատար լինել: Չեմ պատրաստվում վտանգել Ռոնալդուի առողջական վիճակը: Եթե նա համապատասխան վիճակում չլինի, ապա դուրս չի գա խաղադաշտ»,- ասել է Անչելոտին:







































