«Ես չգիտեմ՝ նախարարի հրաժարականի պահանջը որտեղից է հնչում, ես գիտեմ՝ ովքեր են փորձում վարկաբեկել իշխանության ցանկացած ներկայացուցչի, հատկապես Զոհրաբ Մնացականյանին։ Նախ՝ պետք է հաշվի առնենք հաղորդման ֆորմատը, այն է՝ երբ լրագրողը փորձում է ծանր վիճակի մեջ դնել պատասխանողին։ Սա շատ նման է որոշ նախկին իշխանավորների լրատվական միջոցներին, երբ կանչում են «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցչին և փորձում են ոչ թե ինֆորմացիա ունենալ, այլ սխալ հանել, վատ վիճակի մեջ դնել, թույլ չեն տալիս պատասխանել։ Իսկ եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ապա Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի տեսակետը ԼՂ-ի հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի՝ աղմուկ հանած հարցազրույցին։








































