Pulp խմբի Common People երգը BBC Radio 6 Music-ի կողմից ճանաչվել է բրիտփոփ ոճի պատմության ամենահայտնի երգը ու դրա գլխավոր խորհրդանիշը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մրցույթում այդ կոմպոզիցիան առաջ է անցել Oasis ու Blur խմբերի հիթերից, որոնք աշխարհում ավելի մեծ ճանաչում էին վայելում, քան նրանց Pulp-ի գործընկերները:
Հարցումը, որը նվիրված էր բրիտփոփի 20-ամյակին, մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ:
BBC-ի մրցույթում Common People-ին հաջորդում են The Verve խումբը, Oasis-ի Don’t Look Back in Anger-ը, Oasis-ի Wonderwall կոմպոզիցիան ու Blur խմբի Parklife-ը:











































