Փարիզի «Գրանդ Ռեքս» կինոթատրոնում «Ջոկեր» ֆիլմի ցուցադրությունը ընդհատվել է «Ալլահ Աքբար» աղաղակներով, հայտնում է Parisien-ը:
Կինոթատրոնի դահլիճում երեկոյան ցուցադրության ժամանակ, որին մասնակցում էին մինչև 500 մարդ, ֆիլմի կեսից մի տղամարդ սկսել է խուճապ սերմանել՝ բղավելով «Ալլահ Աքբար։ Անվտանգության աշխատակիցը հանդիսատեսի օգնությամբ փորձել է հատակին պառկեցնել խնդրահարույց տղամարդուն, սակայն վերջինիս հաջողվել է փախչել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը կինոթատրոնի մոտ հայտնաբերել է նրան:
Ներկայում հանցագործը, որի անունը չի բացահայտվում, գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է ահաբեկչությունն արդարացնելու մեջ: