Քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ, Ռուսաստանում նախկին դեսպան (2005-2008) Բիլ Բյորնսը հոկտեմբերին կլքի պաշտոնը՝ 32 տարվա դիվանագիտական ծառայությունից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին:
58-ամյա դիվանագետի հեռանալու պատճառների մասին չի հաղորդվում:
Asssociated Press-ն էլ իր հերթին հայտնում է, որ Բյորնսի հրաժարականը մի քանի անգամ հետաձգվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի խնդրանքով: 2012-ին Բյորնսին հանձնարարվել էր գլխավորել դիվանագետների փոքր խումբը, որն Իրանի հետ անցկացնելով մի շարք գաղտնի բանակցություններ՝ հիմք է նախապատրաստել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մշակման համար:
2011-ին նա առաջին փոխպետքարտուղարի պաշտոնում փոխարինել է Ջեյմս Սթեյնբերգին:








































