Friday, 26 04 2024
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

Թավիշը պատել է դատախազությանը, Մարտի 1-ի գործը կձգվի տարիներով

Այս տարի լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը։ Ահաբեկչական գործողության արդյունքում զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու պատգամավորներ։

1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը վերջերս դիմել է վաղաժամ ազատման հայցով, որն ընթացքի մեջ է։ Ֆորմալ առումով 20 տարվա ազատազրկումից հետո նրան տրվում է այդպիսի դիմում ուղղելու հնարավորություն։ Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ ընթացք կունենա նրա դիմումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էս տարիների ընթացքում ընդհանրապես որևէ բան չպարզվեց։ Հանրությունն ավելի շատ հետաքրքրված է բուն եղելիությամբ՝ ովքե՞ր էին կազմակերպիչները։ Մենք ամեն մեկս փոքր ինֆորմացիա ունենք այն մասին, թե ինչ է կատարվել՝ մարդկանցից, որոնք էնտեղ են եղել, բայց առ այսօր ոչինչ չպարզվեց, որովհետև ընդամենը օդում կախված լուրեր ենք լսում։ Ես կարծում եմ՝ Նաիրի Հունանյանը որոշակի չափով կարող է լույս սփռել այս գործի վրա, և չեմ կարծում, որ սա եղել է միայն նրա կամարտահայտությունը, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ովքեր ինչ դերակատարումներ են ունեցել։ Ես կարծում եմ՝ հանրության հետաքրքրությունը ոչ թե այն է՝ ներե՞լ Նաիրի Հունանյանին, թե՞ ոչ, այլ պարզել իրողությունը։

Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ պետք է հետաքննվի։ Ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը։ Երբ պետությունն իր տեղում չի, և մի հանցագործությունը չի բացահայտվում, այն բերում է իր պատճառահետևանքային կապին, և տեղի են ունենում այլ հանցագործություններ։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա վստահ եմ, որ չէր լինի Մարտի 1-ը։ Հանցագործությունը մեծ է, թե փոքր՝ կարևոր չէ, կարևորը դրա մոտիվներն են։ Ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը․ չեմ կարծում, որ ինձ կամ ձեզ էր պետք։ Հոկտեմբերի 27-ը պետք էր այն մարդկանց, որոնք հետագայում իշխանությունը զավթեցին։ Ամեն դեպքում պետք է հասկանալ Հոկտեմբերի 27-ի մոտիվն ու շարժառիթը․ Նաիրի Հունանյանը պետք է խոսի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում