Գերմանիան մերժել է Ռուսաստանին 700 մլն եվրո ընդհանուր արժեքով արբանյակներ վաճառել:
Գործարքը նախատեսում էր արբանյակների արտահանում Ռուսաստան, որոնք զինված են հատուկ ռադարներով և թույլ են տալիս նկարահանումներ անել ծխի ու ամպի միջով՝ փոթորիկների, հրաբխային ժայթքումների կամ անտառային հրդեհների ժամանակ:
Գերմանիայի կառավարոթյունը հետաձգել է Airbus Group NV-օ կողմից արտադրանքների արտահանման թույլտվությունը՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բանակցությունների մասնակիցներին: Բանակցություններն Airbus-ի և Ռուսաստանի միջև եզրափակիչ փուլում են:










































