ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քեթի Հիլը հրաժարական է տվել՝ իր մասնակցության սեռական սկանդալի մասին բարձրացած աղմուկից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիլին մեղադրել են իր աշխատակցի հետ ինտիմ կապի մեջ։
Նա հրաժարականի որոշումը բարդ է անվանել և հավելել, որ պաշտոնը լքում է կոտրված սրտով։
Հիլի մասնակցությամբ սկանդալը հետաքննում է Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը։










































