Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Որքանով է կարևոր Doing Business-ի ցանկում Հայաստանի զբաղեցրած դիրքը, և որն է այդ ցանկում ՀՀ-ի դիրքերի զիջման պատճառը

Տարիներ շարունակ ՀՀ կառավարությունները հպարտացել են Համաշխարհային բանկի գործարարության՝ Doing Business-ի ցանկում Հայաստանի զբաղեցրած դիրքով։

Կառավարության վերջին նիստում, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը զիջել է դիրքերը և կառավարության պատասխանատու անդամներից հետաքրքրվեց պատճառների մասին։

Էկոնոմիկայի նախարարը բացատրեց, որ այս զեկույցը յուրաքանչյուր երկրի տնտեսության պայմաններում 10 ցուցիչներ է կիրառում, անդրադառնում են կազմակերպության գրանցումից մինչև սնանկացման վարույթներին, երկու եղանակով են գնահատվում:

«Ըստ զեկույցի՝ Հայաստանը 74,5 միավոր ունի, որը 1,3 միավորով առաջընթաց ենք գրանցել նախորդ տարվա համեմատ, և դա մեր կողմից իրականացված բարեփոխումների հետևանք է»,- ասաց նա և նշեց, որ հարկերի վճարման ուղղությամբ առաջընթաց ենք արձանագրել, ինչպես նաև առաջընթաց ենք գրանցել քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ, արտաքին առևտրի ցուցիչների ուղղությամբ:

«Կա նաև երկրորդ դասակարգումը, թե երկրներն ինչպես են դասավորված։ Անցած տարի մենք 41-րդ տեղում էինք, իսկ այս տարի 47-րդ հորիզոնականում էինք, ինչը նշանակում է, որ թեև ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք ունեցել, բայց դիրքային առումով 47-ն ենք: Դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկը գնահատման մեթոդաբանությունը փոխեց»,- ասաց նախարարը և նշեց, որ փոփոխությունը փոքր բաժնետերերի շահերի գնահատմանն է վերաբերում: Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ եթե ներկայիս գնահատման մեթոդիկան տեղափոխեինք նախորդ տարի, ապա կրկին կլինեինք 47-ը՝ ինչպես նախորդ տարի։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին ասաց, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք:

Տնտեսագետների խոսքերով՝ իսկապես, այս տարի Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը փոխվել է։ Նրանք ուսումնասիրել են, թե արդյոք Հայաստանում փոքր բաժնետերերը պաշտպանված են, և մեր բորսայում որքան բաժնետերեր են ներգրավված։ Օրինակ՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատել է, որ Հայաստանի դիրքերի նվազումը այս աղյուսակում լուրջ ահազանգ պետք է լինի կառավարության համար, և կառավարությունը պետք է նախաձեռնի մի շարք օրենսդրական փոփոխություններ, որը կխրախուսի փոքր բաժնետերերի շուկան։ Նրա խոսքերով՝ կառավարությունը պետք է պարտադրի մենաշնորհ ունեցող կազմակերպություններին դառնալ բաժնետիրական և իրենց բաժնետոմսերը 1/3-ի չափով հանեն բորսայում վաճառքի, որը, տնտեսագետի խոսքերով՝ թույլ կտա, որ մենաշնորհ ունեցող ընկերությունները վերաբաշխվեն, ինչպես նաև հասարակական վերահսկողություն կլինի այդ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների նկատմամբ։

Ըստ Պարսյանի՝ սա շատ լուրջ հեղափոխական քայլ կլինի, և կառավարությունը ուշ թե շուտ պետք է գնա այս քայլին՝ պարտադրելով, որ մեր մենաշնորհները դառնան բաժնետիրական, և բաժնետոմսերը լինեն բորսայում, ինչը թույլ կտա ավելի մեծ վերահսկողություն իրականացնել, և եկամուտները վերաբաշխել։

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արա Պապյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ վարկանիշային ցուցակում զբաղեցնող տեղի ռեյտինգը կապված է շատ ու շատ փոփոխություններով՝ սկսած օրենսդրականից մինչև կոնկրետ բարեփոխումներ, բայց այդ ցուցակում պատշաճ տեղ զբաղեցնելը բավական կարևոր է երկրի համար, քանի որ այդ ցուցանիշը ամրագրում է մի շարք այլ կարևոր ֆակտորներ, որոնք շատ կարևոր են օտարերկրյա ներդրողների համար։

«Օտարերկրյա ներդրողները այդ աղյուսակից կարող են շատ արագ քաղել իրենց համար կարևոր ինֆորմացիան, պարզեն, թե տվյալ երկիրը ինչ խնդիրներ ունի, ինչ առաջընթաց է գրանցել և այդպիսով կողմնորոշվել։ Բայց ամեն դեպքում, միայն դրանով պայմանավորել երկրի ներդրումային գրավչությունը, իմ կարծիքով՝ սխալ է»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ ներդրումային գրավչությունը կարող է կախված լինել ներքին շուկայի մեծությունից, միջազգային համաձայնագրերի առկայությունից և դրանց տված առավելություններից, ներդրումային գրավչությունը կարող է կախված լինել մրցակցային դաշտից, մրցակցային օրենսդրության կիրառելիությունից։ «Բայց դա կարելի է դիտարկել որպես հիմնական աղբյուր, որտեղից օգտվում են օտարերկրյա ներդրողները։ Այսինքն՝ ամեն դեպքում կարևոր է Հայաստանի համար այդ ցուցակում պատշաճ տեղ գրավելը և անկում չգրանցելը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում