Եթե մարդու մոտ հասարակական կապեր հաստատելու ժամանակ խնդիրներ են ծագում, ապա, հնարավոր է, մանուկ հասակում նա գլխի վնասվածք է տարել: Ինչպես պարզել են Բրիհամ Յանգի համալսարանի աշխատակիցները՝ խոսքը գնում է ուղեղի որոշ հատվածների վնասվածքների մասին, փոխանցում է Meddaily-ն: Ընդհանուր առմամբ, այս վնասվածքների հետևանքները արտաքնապես նկատելի չեն: Հնարավոր է, հիշողության հետ կապված խնդիրներ առաջանան: Իսկ այդ ֆակտորը ծայրահեղ կարևոր է մարդկանց հետ շփման ժամանակ:
Այլ մարդկանց հետ շփման համար կարևոր է մշակել զրուցակցի հաղորդածը և այն հիշողության մեջ պահել: Այժմ ուսումնասիրողները ցանկանում են հասկանալ, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակն ուղեղի վրա ազդելու միջոցով:










































