Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Սենատորները Պանետային ու Քլինթոնին գուշացրել են Թուրքիայում ՀՀՊ տարրեր տեղակայելու վերաբերյալ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի երկու սենատորներ անհանգստություն են հայտնել Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրեր տեղակայելու շուրջ։ Հանրապետական կուսակցության անդամներ Ջոն Քիլն ու Մարկ Քըրքը երեկ նամակ են հղել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետային և պետխարտուղար Հիլարի Քլինթոնին։

Նամակում նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքների վրա, որ Թուրքիան վատ հարաբերություններ ունի Իսրայելի և լավ հարաբերություններ՝ Իրանի հետ։ Սենատորները կոչ են արել Թուրքիայի տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու հարցում Անկարայից պահանջել որոշ երաշխիքներ։

Սենատորները կարծում են, որ թուրքական տարածքում տեղակայվելիք ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) ստացված տվյալները պետք է միաժամանակ հասանելի լինեն Իսրայելի համար։ Այդ ՀՀՊ համակարգն ուղղված է լինելու իրանական հրթիռների դեմ։ Միևնույն ժամանակ, սենատորների կարծիքով՝ ՌՏԿ-ի տեղակայման ամենաիդեալական վայրը Հարավային Կովկասն է։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ թուրքական կողմն առաջ քաշեց 3 նախապայման. ա) եթե անգամ ՀՀՊ համակարգն Իրանի դեմ ուղղված նախագիծ է, ապա Լիսաբոնյան որոշման մեջ չպետք է գրավոր նշվի այդ մասին, բ) նախագիծը պետք է ծառայի միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին. թուրքական տարածքում տեղակայվելիք ՌՏԿ-ից ստացվելիք տեղեկությունները չպետք է հաղորդվեն Իսրայելին` որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի, գ) նախագիծը պետք է պաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, ներառյալ Թուրքիան:

Նոյեմբերի 23-ին թուրք լրագրող-վերլուծաբան Բանու Ավարն այդ կապակցությամբ գրել էր. «ԱՄՆ նպատակը գերիշխելն է Թուրքիայի և Չինաստանի միջև ընկած տարածքում, որտեղ գտնվում է աշխարհի էներգետիկ պաշարների 3/4-ը: Հենց դրա համար էլ ԱՄՆ-ն մտավ Աֆղանստան, հարվածեց Իրաքին, այժմ էլ եկել է Թուրքիայի հերթը: Ինչպե՞ս: Հակահրթիռային վահանի միջոցով: Թուրքիան կանհետանա` մտնելով այդ մագնիսական դաշտի մեջ:

Ամերիկյան Patriot PAC-3 հրթիռների հեռահարությունը կազմում է 15-45 կիլոմետր: Ինչպե՞ս պետք է դրանք կանխեն Իրանից եկող հարձակումը: Իսկ դա նշանակում է, որ Patriot-ները տեղակայվելու են թուրքական զինված ուժերի դեմ: Մեր արևմտյան սահմանին ստեղծվել է ԵՄ զինված պահպանությունը, իսկ ահա արևելքում գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK): Փաստորեն, մենք գտնվում ենք երկու քարի արանքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում