«Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում այլ ակումբների առաջարկները:
«Ես շատ երջանիկ եմ այստեղ և չեմ մտածում ակումբից հեռանալու մասին: Ցանկանում եմ շարունակել կարիերաս այստեղ:
Ակումբային գրանցումս փոխելու մասին շրջանառվող լուրերն իրականության չեն համապատասխանում: Ես երիտասարդ եմ, բայց հանգիստ: Այժմ «Ատլետիկո»-ում հանդես գալու լավագույն պահն է: Իմ կարիերան այստեղ երկար ժամկետ կունենա»,- ասել է Կոկեն:







































