34-ամյա մեղվապահ Շի Պինը Չինաստանի Չունցին նահանգում կատարել է չափազանց վտանգավոր փորձ սեփական անձի վրա: Նա սեփական մարմինը ծածկել է 45 կգ-անոց «ծածկոցով»՝ բաղկացած 460 հազար մեղուներից:
Չնայած միջատների հետ աշխատանքի մեծ փորձին՝ չինացին շատ է վախեցել, գրում է Huffington Post-ը: Նա մեղուներին գրավելու համար իր մարմինը պատել է հատուկ լուծույթով, որի վրա հավաքվել են նրա բոլոր միջատները:
Տեսանյությում երևում է, թե ինչպես են մեղուները աստիճանասբար կպչում մեղվապահին:
Տղամարդը մեղուներով ծածկված է մնացել 14 րոպե: Նրա խոսքով՝ ինքը նման համարձակ քայլի է գնացել գովազդելու համար իր մեղրը:






































