Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Լավրովը գալիս է Երևան. ՌԴ փորձագետները կստանան ազատ մուտք ԱՄՆ-ի միջոցներով վերազինված բիոլաբորատորիաներ. «Կոմերսանտ»

Ռուսաստանի առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք Հայաստանում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված բիոլաբորատորիաներ, որոնք Մոսկվայի մոտ առաջացնում են մտահոգություն:

Ինչպես հայտնում է kommersant-ը, hամապատասխան հուշագիր Հայաստանի ու ՌԴ-ի միջև կստորագրվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նոյեմբերի 10-11-ին Երևան նախատեսվող այցի ժամանակ:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկա-բիոլոգիական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև համապատասխան փաստաթղթի ստորագրումը կարևորում են ՌԴ-ում, նշում է «Կոմերսանտ»-ի դիվանագիտական աղբյուրն ու հավելում. «Հասել ենք սկզբունքային պայմանավորվածության: Մնացել է համաձայնեցնել որոշակի շտրիխներ»:

Նշվում է, որ համաձայն պայմանավորվածության, ՀՀ-ում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված լաբորրատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության ու պաշտպանության նախարարությունների փորձագետները:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արդեն հաստատել է Լավրովի Հայաստան այցի մասին լուրը՝ նշելով, որ Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կազմակերպման շուրջ: Նա նաև ոչ հաստատել, ոչ հերքել է այդ այցի շրջանակում հայ-ռուսական հուշագրի ստորագրման մասին տեղեկությունը: «Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ», – ասել է նա Aysor.am-ի հետ զրույցում։

ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ բիոլոգիական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը:

Հայաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործել Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ:

«Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ ինքը դարձել է Հայաստանի վարչապետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում