Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին՝ Պրահայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
«Սա 2012թ. դեկտեմբերի սկզբին սկսված ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն առնչվող ոչ պաշտոնական երկխոսության թվով 6-րդ շփումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են վերլուծել ձեռք բերված դրական արդյունքները առևտրի, տրանսպորտի, հումանիտար փոխհամագործակցության ոլորտներում, ինչպես նաև «կքննարկվեն երկկողմ երկխոսության հետագա հեռանկարները»:










































