Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ինչու են անհանգստացած հրամանատարները

Մամուլում նախօրեին հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն անհանգստություն է առաջացրել զինված ուժերի սպաների, առաջնագծում գտնվող հրամանատարների շրջանում: Տողատակն այն է, որ հանձնաժողովը փնտրում է, այսպես ասած, մեղավորներ: Միևնույն ժամանակ, հանձնաժողովի ղեկավարն ու մասնակիցները հայտարարում են, որ մեղավոր փնտրելն իրենց գործը չէ, իրենք ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվել, ինչ սխալներ են եղել, ինչ բացթողումներ, որոնք կարող էին կանխել կորուստների մի մասը՝ թե՛ մարդկային, թե՛ դիրքային: Իհարկե նշվում է, որ եթե պարզվի՝ եղել են հանցավոր թերացումներ, ապա իրավապահները կարող են զբաղվել դրանով:

Ունե՞ն այդ ամենից անհանգստանալու պատճառ սպաներն ու հրամանատարները: Իհարկե, եթե եղել են հանցավոր բնույթի բացթողումներ, անշուշտ ունեն: Իսկ վտանգավոր խնդիրների մասին խոսել են անգամ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հետևաբար, եթե եղել է հանցավոր բացթողում, ապա այդ հանգամանքը պետք է արժանանա լիարժեք քրեաիրավական գնահատման: Դա ամենևին չի նշանակում անպայման որևէ մեկի ազատազրկում, սակայն հանգամանքների ամբողջական բացահայտումը բխում է անմիջապես հենց առաջնագծում սպաների և հրամանատարների հետագա անվտանգության հանգամանքից, քանի որ պատկերը ամբողջապես պարզելը լինելու է կանխարգելիչ քայլ, որը առավելագույնս ապահովագրելու է հնարավոր բացթողումների կրկնությունից:

Ի վերջո, պետք է հասկանալ, թե ինչպես է աշխատել կամ ինչպես չի աշխատել զինուժի պատերազմական կառավարման շղթան, հատկապես այն պարագայում, երբ այդ շղթայի որոշակի անհամադրվածության մասին խոսել են անգամ հենց ապրիլյան քառօրյայի մասնակից տարբեր հրամանատարներ:

Միևնույն ժամանակ, այստեղ իհարկե խնդիր է առաջացնում այն, որ հանձնաժողովի գործունեությունը ծավալվում է ներքաղաքական դիմակայության փուլում, որ առկա է նոր և նախկին իշխանության, նոր իշխանության ու նախկին համակարգի միջև: Եվ այդ հանգամանքը իհարկե բերում է կամ կարող է բերել տրամադրության կամ ընկալման, որ ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովն էլ ընդամենը այդ պայքարի գործիքներից մեկն է նոր իշխանության ձեռքում:

Այդ առումով իշխանությունն անշուշտ պետք է բավականաչափ ջանք գործադրի գրեթե անընդհատ ռեժիմում՝ հանրության մոտ համոզիչ լինելու համար, որ հանձնաժողովը, անկասկած ունենալով քաղաքական ձևաչափ, առնվազն չունի ներքաղաքական հարաբերությունների պարզաբանման շարժառիթ: Հակառակ պարագայում, որքան էլ այն էֆեկտ ունենա ընթացիկ իրավիճակում, երկարաժամկետ առումով ապրիլյան պատերազմի թեմայի այդօրինակ խաղարկումը կարող է բումերանգի էֆեկտով հարվածել իշխանությանը, որովհետև այստեղ պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ բանակն իհարկե չափազանց նուրբ օրգանիզմ է, և քաղաքական հարցերն այդ տիրույթ տանելը երբեք չի կարող երկարաժամկետ առումով ամրացնել որևէ իշխանության, իսկ պետությունը թուլացնել կարող է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում