Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

Կենաց-մահու պայքար ընդդիմության համար

Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակում նոր իշխանության և նախկին համակարգի քաղաքական դիմակայությունը սրվում է կարծես թե «կյանքի ու մահվան» աստիճան, համենայնդեպս՝ առերևույթ տպավորությամբ: Խորքային առումով, սակայն, տեղի ունեցող գործընթացը, թերևս, շատ ավելի սովորական և օբյեկտիվ քաղաքական պայքարի դրսևորում է, որ բնականորեն պետք է լիներ հետհեղափոխական գործընթացում, այն պարզ տրամաբանությամբ, որ անհնար է պատկերացնել նախկին իշխող համակարգի լիակատար չեզոքացում այն աստիճան, որ այդ համակարգը չունենար որևէ կերպ վերախմբավորվելու, վերակազմակերպվելու և հասարակական-քաղաքական գործընթացներում դեր ունենալու հնարավորություն:

Ի վերջո, հնարավո՞ր է պատկերացնել, որ տասնյակ, հարյուրավոր մարդիկ հայտնվելու էին բանտում, զրկվելու էին ձայնի իրավունքից, արգելափակվելու էին տեղեկատվական ռեսուրսներ և այլն, և այլն: Այստեղ նույնիսկ այդ ամենի քաղաքական և ընդհուպ հոգեբանական հակադարձ էֆեկտի հարցը չէ, այլ այդպիսի իրավիճակ ապահովելու նույնիսկ տեխնիկական, տեխնոլոգիական հնարավորությունը: Ի վերջո, կարո՞ղ էր Հայաստանը դառնալ Հյուսիսային Կորեա միայն այն բանի համար, որ նախկին իշխող համակարգին զրկեր իր մասին, այսպես ասած, հայտարարելու հնարավորությունից: Ըստ այդմ, չնայած իհարկե այն հանգամանքին, որ նախկին իշխող համակարգից, դրա մերձակայքից եկող որևէ ձայն, որևէ խոսք հանրության շրջանում առաջացնում է զայրույթ, վրդովմունք՝ ընդ որում լիովին հասկանալի (հաշվի առնելով իշխանության եղած տարիներին այդ համակարգի արգահատելի վերաբերմունքը հենց հանրության նկատմամբ), այդուհանդերձ այդ երևույթի ապոկալիպտիկ կամ խուճապահար ընկալումները այդքան էլ տեղին չեն, ու առավել ևս գնահատականները, թե պատրաստվում է ռևանշ կամ հեղաշրջում:

Առիթ ունեցել ենք նշելու, որ հեղաշրջումը հնարավոր է լեգիտիմությունից զուրկ իշխանության կամ, առավել ևս, առաջին դեմքի նկատմամբ: Հակառակ պարագայում հեղաշրջման փորձը ունենալու է ոչ միայն բումերանգի էֆեկտ, այլ նաև մեծ ռիսկ, որ տապալման հետևանքը շատ ավելի ծանր է լինելու, քան իշխանությունը թավշյա հեղափոխությամբ թողնելու հետևանքը: Նախկին իշխող համակարգն այդ ամենը հաշվել, թերևս, լավ գիտե, հետևաբար Հայաստանում այդ համակարգը չի ծավալել պայքար իշխանության գալու համար: Ծավալված է պայքար գոնե որպես ընդդիմության մնալու համար: Ու այդ իմաստով, այսպես ասած, բազային վիճակը այն աստիճան թույլ է, որ ընդդիմություն մնալու համար պայքարը նախկին իշխող համակարգից պահանջում է հասնել նոր իշխանության հետ «կենաց-մահու» պայքարի տրամաբանության: Նախկին իշխող համակարգի տարբեր խմբերը, անշուշտ, լավ են պատկերացնում, որ իբրև ընդդիմություն ունեն հանրային ընդունելության և ընկալման լրջագույն խնդիր, քանի որ, բացի սեփական շահառուների կայուն բանակից, նրանք չեն կարող ակնկալել հանրային շերտերի լայն աջակցություն տեսանելի հեռանկարում:

Ի վերջո, գործող իշխանության նկատմամբ անգամ հնարավոր որոշակի հիասթափությունը զրոյանում է, երբ ուրվագծվում է որևէ կերպ նախկին իշխանության վերադարձի «ռիսկ»: Այդ հարցում էլ, իհարկե, նախկին իշխող համակարգը «պարտական» է միմիայն իրեն: Մյուս կողմից, չկա նաև քաղաքական հավակնությունից ընդհանրապես հրաժարվելու հնարավորություն, թեկուզ այն պարզ պատճառով, որ հետհեղափոխական իրավիճակում այդ համակարգին անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ ավելի լայն քաղաքական պրոցեսներում «չզոհաբերվելու» տեսանկյունից: Դրան զուգահեռ, այդ համակարգի առանձին խմբերն ու թևերը ունեն նաև միմյանց միջև չկարգավորված էական հարցեր, որոնք գալիս են դեռևս իշխանության եղած շրջանից, և այստեղ նույնպես քաղաքական դիրքավորումը կարևոր գործիք է նաև միմյանց նկատմամբ հարաբերության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում