Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Իսյու Սուգավարան հրաժարական է տվել ընտրողներին կաշառելու վերաբերյալ մեղադրանքների ֆոնի վրա: Այս մասին հաղորդում է Kyodo պարբերականը:
«Հոկտեմբերի 25-ի առավոտյան Սուգավարան հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Սինձո Աբեին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ները կասկածում են Սուգավարային խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանի ընտրողներին «ոսկե իրեր» բաժանելու մեջ:
Նրան կփոխարինի Հիրոսի Հատակեյաման: