Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալը հրապարակել է երկրի նախագահ Միլոշ Զեմանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը՝ վերջինիս համաձայնությամբ: Այնտեղ նա պլանային վերականգնողական զննություն էր անցնում: Մասնավորապես, նյութերում նշվում է, որ երկրի նախագահը երկու տարում 20 կգ նիհարել է:
«Պարոն նախագահը հոսպիտալում բուժման կուրս է անցել սննդի ընդունման խանգարումների պատճառով, ինչը հանգեցրել է մկանային զանգվածի նվազման՝ հատկապես ստորին վերջույթների վրա»,- նշվում է փաստաթղթում:
Հիմա Չեխիայի նախագահը 85 կգ է կշռում, նա ախորժակի բացակայություն ունի և ցածր ճնշման հակվածություն:









































