Թուրքիայի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքում բախվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հետ, հաղորդում է Sana գործակալությունը:
Գործակալությունը հավաստում է, որ բախումները տեղի են ունեցել Հասակա նահանգում:
SANA-ի տվյալների համաձայն թուրք զինվորականները փորձել են գրավել սիրիական գյուղերը, իսկ Ասադի բանակը պատասխան հարված է հասցրել:
Ներկա պահին չկան զոհերի մասին տվյալներ: Նաև չկա այս տեղեկատվության որևէ պաշտոնական հաստատում: