Իրաքի՝ տնտեսական հարցերով փոխվարչապետ Սալեհ ալ-Մուտլակի և խորհրդարանի պատգամավոր Թալաթ ալ-Զուբաիի դեմ մահափորձ է իրականացվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Փոխվարչապետի և պատգամավորի ավտոշարասյան վրա հարձակումը կատարվել է Աբու-Ղրեյբ քաղաքում՝ Բաղդադից 20 կմ արևմուտք: Հարձակման արդյունքում անվտանգության մի քանի աշխատակիցներ վիրավորվել են:











































