Իսրայելում պատրաստվում են Զատկի տոնին (եբրայերեն՝ Պեսախ): Ավանդությի համաձայն՝ ամբողջ աշխարհից ուխտավորները հավաքվում են Սինայի անապատում և ուղևորվում այն ճանապարհով, որով 40 տարի իր հետևորդներին առաջնորդում էր Մովսեսը՝ հայտնում է vesti.ru-ն:
40 տարի Մովսեսն ու Ահարոնը կիլոմետր կիլոմետրի հետևից իրենց ցեղերը տարել են Իսրայելի անապատով: Հիմա էլ ամեն ինչ գրեթե նույնն է՝ թե ուղտերը, թե գլխի փաթթոցները, թե սպիտակ զգեստները, թե ոտքով զբոսանքները՝ բացառությամբ բջջայինների, որոնք նրանք թողնում են առաջին իսկ կայանում:










































