NASA-ի Transiting Exoplanet Survey Satellite (TESS) առաքելության գիտնականները սկսում են համագործակցել SETI նախագծի գործընկերների հետ, որոնք փնտրում են արտերկրյա բանականություն: Այս մասին հաղորդել են երկու թիմերի գիտնականները՝ հայտնում է Live Science-ը:
100 միլիոն դոլար արժողությամբ համատեղ նախագիծը կոչվել է Breakthrough Listen:
«Արտերկրյա բանականության հետախուզման աշխարհի ամենախոշոր նախագիծը ՝ SETI-ը, կհամագործակցեն TESS թիմի և մոլորակի որոնման խոշորագույն սարքի հետ», – ասում է Breakthrough Initiatives- ի գործադիր տնօրեն Փիթ Վոգենը: