Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Առողջապահության փոխնախարարի ամփոփիչ ելույթի ժամանակ տեղից հարցեր էր բարձրացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչին արձագանքելով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կատակեց. «Նոր ֆորմատ է, խնդրեմ՝ պատասխանեք»:
Սասուն Միքայելյանը շարունակում էր հարցեր հնչեցնել: «Պարոն Միքայելյան, թույլ տանք գնա մեր գործընկերը»,- նկատեց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































