«Սիրիայի դեմոկրատական խորհրդի» գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել է, որ թուրք զինվորականները ֆոսֆոր պարունակող զինամթերք են գործածել։ Այս մասին հաղորդում է Rudaw-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիան գոսգոր քիմիական գազ է օգտագործել խաղաղ բնակիչների դեմ։ Նա հավելել է, որ քրդերը չեն կարող փորձաքննություն իրականացնել, քանի որ հնարավորություն չունեն։
Բացի այդ, նախագահը հայտարարել է, որ թուրքական ռազմական գործողության պատճառով 300 հազար մարդ լքել են բնակավայրը, 250 մարդ, ներառյալ՝ երեխաներ, զոհվել են, 300 մարդ անհետ կորած է համարվում։





































