ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, իր Twitter-ում հայտնել է, որ Անկարային և Վաշինգտոնին հաջողվել է Սիրիայում ստեղծել անվտանգության գոտի:
Զեկույցում ասվում է, որ սա «մեծ հաջողություն է Թուրքիայի և Սիրիայի սահմանին»: Թրամփը նաև ավելացրել է, որ թուրքական կողմից հրադադարը «գործել է, և մարտական առաքելություններն ավարտվել են»:
Քրդերը ապահով վիճակում են, նրանք շատ լավ են աշխատել մեզ հետ», – ասել է նա՝ հավելելով, որ նախկինում գերեվարված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները գտնվում են վերահսկողության տակ: