Թեհրանը ողջունում է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի որոշումները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կբերի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ազգային ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,- ասել է Մուսավին:
Նա նաև հույս է հայտնել, որ ընդունված որոշումները կօգնեն փարատելու Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: