Wednesday, 01 07 2026
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն անորոշության մեջ են

Հայաստանում ՏՏ ոլորտի շուրջ վաթսուն ընկերությունների աշխատակիցներ դիմել են գործատուներին՝ պահանջելով կուտակային պահումներ չանել իրենց աշխատավարձերից:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունները հայտնվել են մի քանի քարի արանքում: «Մի կողմից ասում են՝ գանձումներ չանեք, և իրավացի են, մյուս կողմից՝ ՍԴ որոշումը մեկնաբանվում է, որ պետք է գանձումներ անել, ընդ որում՝ այդ որոշումը ոչ ոք իրավունք չունի մեկնաբանելու, մյուս կողմից էլ՝ պետական մարմինները կարող են ինչ-որ սանկցիաներ կիրառել այսօրվա գործող օրենսդրության շրջանակներում: Էդ խառնաշփոթը պետք է լուծվի։ Լուծումը մենք տեսնում ենք նախ՝ դիմելով հանրապետության նախագահին՝ որպես Սահմանադրության երաշխավորի, երկրորդը՝ ԱԺ-ին, որն այդ օրենքը ընդունել է, և ոնց որ ընդունել է, նույն կերպ էլ պիտի կասեցնի»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ այս կերպ խոչընդոտում են բիզնեսին և հարված հասցնում բիզնես միջավայրին, ընկերությունները չեն կարողանում նորմալ աշխատել, նորմալ պլանավորել, չեն իմանում՝ իրենց աշխատակցի հետ հարաբերություններն ինչպես են լինելու, հարկայինի հետ ինչպես են վարվելու, ֆինանսների նախարարի հետ, ընդհանրապես՝ խնդրի հանգուցալուծումն ինչպես պիտի լինի: «Կուտակային պահումներ նախորդ ամիսներին չեն արվել հիմնականում, ստիպված չենք կարող անել, աշխատողը դիմել է, ասում է՝ մի արեք, ո՞նց կարող ես անել: Աշխատողները զանգվածաբար դիմել են, փոստերում հերթեր են գոյացել, էդքան դիմում են տարել»,- ասաց նա՝ նշելով, որ մինչ օրս ընդհանրական լուծում չկա, յուրաքանչյուր ընկերություն լուծման իր տարբերակն է գտել:

Elementcxi ընկերության տնօրեն Վահան Մարտիրոսյանը նշեց, որ իրենց ընկերության աշխատակիցների կամքն է, որ նաև Սահմանադրական դատարանի վերջին որոշմամբ է ամրագրված՝ իրենց կամքին հակառակ պահումներ չեն անելու: Մարտիրոսյանը մինչ հարցի հանգուցալուծումը մտադիր է ընդառաջ գնալ աշխատակիցներին ու նրանց կամքին հակառակ սեփականության իրավունքը չտնօրինել:

«Պրոգրեսստեխ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Կոնստանտին Բեգիջանովը ևս դժգոհ է այս իրավիճակից: «Ինքս դեմ եմ այս օրենքի ներդրմանը, այն իմ կազմակերպության ֆինանսական վիճակի վրա մեծ ազդեցություն է թողնում։ Ես կարծում եմ, որ իմ աշխատակիցները նմանատիպ օրենքների ներդրման պատճառով չպետք է տուժեն, ուստի անհրաժեշտ է լինելու նոր միջոցներ ներդնել, որ իրենք ստանան նույնքան գումար, որքան մինչ այժմ: Ես կողմ եմ, որ պայքար լինի, բայց, միաժամանակ, պայքարի մասնակիցները պիտի հասկանան՝ ինչ օրինական հետևանքներ կարող են լինել, որ դա արվի գիտակցաբար, որպեսզի մարդիկ չմտածեն՝ այն, ինչ անում են, միանգամայն օրինական է»,- ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ որոշման 6 կետում անդրադարձած հոդվածների կետերում չի գտել մարդու սեփականության իրավունքից օգտվելու ուղղակի սահմանափակումներին վերաբերող դրույթներ, որոնց հղում տալով՝ կարող է ասել՝ սա սեփականության իրավունքների խախտում է:

Բեգիջանովը կսպասի մինչև մարտի 15-ը (մինչև հարցի որոշակիացումը)՝ մինչև որոշում կայացվի։ Եթե դա չլինի, ստիպված է լինելու վերանայել իր աշխատակիցների աշխատավարձի չափը, որպեսզի այդ հինգ տոկոս պահումը բացասաբար չանդրադառնա նրանց վրա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում