Իրաքի հետ սահմանին սիրիացի ծայրահեղական 2 խմբավորումների փոխհրաձգության հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինված անդամների և «Ան-Նուսրայի ճակատ»-ի գրոհայինների միջև բախումները տեղի են ունեցել Ալ-Բուքամալ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական կազմակերպության գրոհայինները հարձակվել են «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման ապստամբների վրա միանգամից երեք կողմից: Նրանց նպատակն էր վերականգնել Աբու-Քեմալ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, որը նրանցից խլել էր «Ան-Նուսրայի ճակատ»-ը:
Հայտնի է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններին արդեն հաջողվել է վերահսկողության տակ վերցնել քաղաքի մի քանի շրջաններ:









































