Ստոկհոլմի Կառոլինայի ինստիտուտի գիտնականները և Լունդի օնկոլոգիական կլինիկայի մասնագետները պնդում են, որ արևային լոգանքները կանանց համար շատ օգտակար են:
Դա ապացուցվել է 29 հազար կանաց շրջանում 20 տարի շարունակ անցկացված ուսումնասիրության արդյունքում, փոխանցում է «Комсомольская правда»-ն:
Մասնավորապես, գիտնականների նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր վաղաժամ մահացություն է նկատվում այն կանանց մոտ, ովքեր խուսափում են արևից: Այս ցուցանիշը երկու անգամ ցածր է այն կանանց շրջանում, ովքեր սիրում են պարբերաբար արևի լոգանքներ ընդունել:
Բժիշկները գտնում են, որ արևայրուքը չարաշահել չի կարելի, քանի որ այն մելանոմ է առաջացնում: Սակայն կարճ ժամանակով արևի տակ մնալը շատ օգտակար է:












































