Միլա Կունիսը վերջնագիր է ներկայացրել Էշթոն Քաթչերին. դերասանուհին ստիպում է նրան վաճառել Հոլիվուդյան բլուրներում գտնվող իր առանձնատունը: Այլ դեպքում սպառնում է չամուսնանալ նրա հետ:
Life&Style ամսագրի աղբյուրները հաղորդում են, որ հղի Միլան չի ցանկանում իր երեխային նման տանը մեծացնել և ծրագրավորում է իր ընտանիքի համար ավելի հարմար բնակարան գտնել:
«Միլան շատ է սիրում Էշթոնին, սակայն չի սիրում նրա տունը: Այն անհարմար է երեխային մեծացնելու համար:
Քանի դեռ Քաթչերը երեխայի դաստիարակության համար հարմար տուն չի գտել, հարսանիքը չի կայանա։
Էշթոնը աշխարհում ամենից շատ ցանկանում է բավարարել իր հարսնացուին: Նա արդեն սկսում է գիտակցել, որ ստիպված է լինելու կատարել Միլայի ցանկությունը, եթե ցանկանում է ամուսնանալ նրա հետ և ընտանիք կազմել»:
Նշենք, որ Քաթչերի առանձնատունը 10,8 միլիոն դոլար է գնահատվում:










































