ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի հանդիպումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ տեղի կունենա 2014թ. ապրիլի 17-ին Ժնևում, ITAR-TASS գործակալությանը հաղորդել է արևմտյան դիվանագիտական աղբյուրը։
«Եթե բոլոր կողմերը հաստատեն իրենց մասնակցությունը, ապա հանդիպումը ստույգ կկայանա Ժնևում։ Հանդիպման անցկացման ենթադրվող վայրը քաջ հայտնի է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին՝ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոց, որտեղ անցկացվել են բազմաթիվ նշանավոր հանդիպումներ սիրիական և իրանական թեմաներով»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրիմինգերը հայտարարել էր, որ Ժնևը, ավելի շուտ, կընդունի պետությունների քառակողմ հանդիպումը։










































