Wednesday, 15 05 2024
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել

Վազգեն Մանուկյանը հարգում է Սերժ Սարգսյանի որոշումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, Սերժ Սարգսյանն այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքն այլևս երբեք չի առաջադրվի որպես ՀՀ նախագահ: Նա նաև ավելացրել է, որ «մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»: Արդյո՞ք սա ուղերձ էր նաև ՀՀ նախկին նախագահներին, հատկապես Ռոբերտ Քոչարյանին:

– Բայց ինչու ես պետք է մտածեմ այդպիսի բաների մասին: Ինքն այդպես է հայտարարում, իր հայտարարության հետ համաձայն եմ: Դա աշխարհում շատ ընդունված մոտեցում է, ես այդտեղ քննարկելու հարց չունեմ:

– Ս. Սարգսյանը նաև հայտարարել է, որ եթե Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման համակարգին, ինքը չի ուզենա վարչապետ դառնալ:

– Միայն կարելի է հարգել այդպիսի որոշումը, հատկապես, որ օրենքը դա չի արգելում: Դա կամ իր ցանկությունն է, կամ էլ գտնում է, որ իսկապես չարժե, որ երկրում մեկը երկար մնա: Դա քաղաքական մոտեցում է, որը միայն հարգանքի է արժանի:

– Ս. Սարգսյանի այդ հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, թե այդպիսով նա հասկացնել է տալիս, որ կամաց-կամաց հանձնում է իշխանությունը:

– Ամբողջ աշխարհում ցանկացած նախագահ իր ժամկետի ավարտին դուրս է գալիս, և ընտրությունների միջոցով ձևավորվում է նոր իշխանություն: Դա տեղավորվում է համաշխարհային ստանդարտների մեջ: Ի՞նչ է նշանակում՝ իշխանություն հանձնել:

– Քաղաքական շրջանակներում տեսակետ կա, որ հատկապես այս շրջանում լարվել են Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի թիմի հարաբերությունները: Իսկ Ս. Սարգսյանն իր այդ հայտարարությամբ կարծես թե նրանց անուղղակիորեն ուղերձ է հղում:

– Ռ. Քոչարյանի ժամկետն էլ երբ անցավ, նա հեռացավ, փոխարենն ուրիշը եկավ: Հիմա էլ Ս. Սարգսյանի ժամկետը կլրանա, կգնա, մեկ ուրիշը կգա: Բնականոն փոփոխություններ են, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Ինչու դրա տակ ինչ-որ բան փնտրել: Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարելի է փնտրել և փնտրելուց հետո ինչ գտնել:

– Այսօր հրապարակվեց նաև սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Արդյո՞ք այն ժողովրդավարական առաջընթաց կապահովի մեր երկրի համար:

– Ես հասցրեցի ծանոթանալ դրա միայն հիմնական սկզբունքին, բայց դա շատ քիչ է, որ կարողանամ վերջնական կարծիք ասել: Միայն կարող եմ ասել, որ այդ նախագիծը կարծես թե հրապուրիչ էր: Հատկապես որ ԱԺՄ կուսակցությունը միշտ պառլամենտական հանրապետության կողմնակից է եղել:

– Թե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումը, թե Ս. Սարգսյանի այս հայտարարությունները նախորդեցին նախագահի և խորհրդարանական կուսակցությունների հանդիպումներին: Այդ հանդիպումների ժամանակ քննարկվում էր նաև նոր կոալիցիա կազմելու հարցը: Արդյո՞ք այդ հայտարարությունները մտածված նախապես արվեցին:

– Չգիտեմ, բայց դա քաղաքական տեխնոլոգիա է կամ պատահականություն է: Ես դա չեմ ուզում մենաբանել:

– Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համաձայն` ՀՀ նախագահը 5 տարվա փոխարեն պետք է պաշտոնավարի 7 տարի և մեկ շրջան: Այս մոդելը Հայաստանի պարագայում արդյունավետ կլինի՞:

– Այդպիսի մոդել կա, օրինակ, Էկվադորում: Մի քանի երկրում էլ այդպիսի մոդել փորձարկվել է: Երկրներ կան, որ նույնիսկ պատգամավորը չի կարող երկրորդ անգամ ընտրվել: Այդ մոդելը միշտ օգտագործել են այն նպատակի համար, որ սովորաբար երբ մարդը երկու ժամկետ է ընտրվել, ապա առաջին ժամկետում երբեմն ամեն ինչ անում է ոչ հօգուտ պետության, որպեսզի երկրորդ ժամկետ էլ մնա: Այսինքն` քաղաքական կոռուպցիայի երևույթն ինչ-որ իմաստով մեծանում է: Դրա համար որոշ երկրներում փորձ արվեց նախագահի պաշտոնավարման համար մեկ ժամկետից ավելի չթողնել: Բայց որոշ երկրներին այդ մոդելը հաջողության բերեց, որոշ երկրներին՝ ոչ: Ես կարծում եմ, որ եթե նախագահն ընդհանրապես գործադիր լիազորություններ չունեցող պաշտոնյա է, ապա դա նորմալ եմ համարում: Ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս:

– Նույն հայեցակարգի համաձայն` նախագահը որևէ կուսակցության անդամ չպետք է լինի: Ձեզ համար ընդունելի՞ է այս տարբերակը:

– Բայց եթե մարդը քաղաքական դաշտում դերակատար է, չի կարող պատահել, որ կուսակցություններից ոչ մեկին չմիանա, եթե մարդը քաղաքական դաշտում է, ապա իր կենսագրության ընթացքում եղել է ինչ-որ կուսակցության մեջ կամ ղեկավարել է ինչ-որ կուսակցություն: Ուրիշ բան, որ ասվի, թե ճիշտ չէ, որ մարդը լինի և կուսակցական, և նախագահ: Այսինքն` նախագահ դառնալուց նա պետք է կուսակցությունից դուրս գա, որպեսզի իր թեկնածությունը քննարկվի: Եթե այդպես է հասկացվում, դա խելքին մոտիկ է: Բայց եթե պիտի մարդ լինի, ով ընդհանրապես կուսակցությունների մեջ չի եղել, նա կարող է լինել լավ նկարիչ կամ լավ երաժիշտ: Բայց այդտեղից չի բխի, որ կարող է երկիր ղեկավարել:

– Չէ՞ որ նաև կուսակցական գործունեության ընթացքում է գործիչը փորձառություն ձեռք բերում:

– Իհարկե: Այլ բան, որ ինչ-որ տարիքից հետո այդ մարդը հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իր թեկնածությունը դրվում է նախագահի համար, դուրս գա կուսակցությունից: Մենք նման վիճաբանությունների հետ առնչվել ենք: Օրինակ` Հանրային խորհրդի կանոնադրության մեջ գրված է, որ այն ոչ քաղաքական մարմին է: Եվ հարց էր առաջանում, թե ես ԱԺՄ-ում շարունակո՞ւմ եմ մնալ կուսակցության նախագահ, բայց նաև՝ Հանրային խորհրդի նախագահ: Կարծես թե ինչ-որ մի բան այն չլինի: Բայց քանի որ ԱԺՄ-ն ակտիվ քաղաքական դաշտում չէ, հակասություն չառաջացավ: Բայց եթե ԱԺՄ-ն մտնի ակտիվ քաղաքական դաշտ, ապա հարց կառաջանա, որ ակտիվ աշխատող կուսակցության նախագահը չի կարող նաև Հանրային խորհրդի նախագահ լինել: Եվ կարող է նաև հարց առաջանա, որ կամ այստեղ պետք է լինես, կամ՝ այնտեղ: Ես կարծում եմ, որ նույն հարցը կարող է դրվել ապագա նախագահի առջև:

– Ձեր կարծիքով` արժե՞, որ նույն կուսակցությունները նորից կոալիցիա կազմեն, հատկապես, որ նախկինում կազմել են, բայց մի մասը՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն դժգոհություններ են ունեցել և դուրս են եկել: Կարծիք կա, թե այդ կուսակցություններին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն խանգարում էր Տիգրան Սարգսյանը, ով արդեն հրաժարական է տվել:

– Այդ կուսակցությունները թող ինքնուրույն քաղաքական որոշում ընդունեն, ինձ ինչու եք հարցնում: Դա այդ և իշխող կուսակցության երկկողմանի համաձայնության արդյունք կարող է լինել: Կոալիցիա ստեղծելու տրամաբանութամբ կոալիցիա ստեղծում են այն ժամանակ, երբ Ազգային ժողովում չունեն մեծամասնություն: Կոալիցիա են ստեղծում մեծամասնություն ունենալու համար: Տվյալ դեպքում Հանրապետական կուսակցությունն ունի խորհրդարանում մեծամասնություն: Այսինքն` ՀՀԿ-ին կոալիցիան որպես քաղաքական ռեսուրս պետք չէ:

– Բայց ՕԵԿ-ի հետ ստեղծեցին:

– Այո, այն ժամանակ էլ կազմել են, հիմա էլ կարող են կազմել, կարող են և չկազմել: Այդ կուսակցություններն իրենք են որոշում, ես կողքից որևէ ասելիք չունեմ:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում