Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքում ՏԻՄ-ի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը, նշեց, որ նախագիծը ծնվել է ավագանու «Ելք» խմբակցությունում, որտեղ աշխատող անդամները այժմ իշխանության մաս են կազմում:
Էդմոն Մարուքյանը իր զարմանքն արտահայտեց, որ նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել: «Ձեր դեմ քվեարկելով դուրս է գալու, որ այն, ինչ որ Տարոն Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դուք դրա հետ համերաշխ եք»,- ասաց նա՝ կոչ անելով խորհրդարանական մեծամասնությանը կողմ քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: