ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոսել է Սառը պատերազմի ավարտի և դրա հաղթողների մասին, գրում է Welt am Sonntag-ը։
Նրա խոսքով՝ Խորհրդային Միության և Արևմուտքի երկրների դիմակայության ավարտը ընդհանուր հաղթանակ են։
«Բայց արևմտյան քաղաքական գործիչները, նախևառաջ ԱՄՆ-ը, իրենց հաղթող հայտարարեցին։ Ամեն ուր շեփորահարում էին այդ մասին»,-ասել է Գորբաչովը։
Նա նշել է, թե Արևմուտքում չեն սովորեցրել այն, որ Ռուսաստանում սառը պատերազմի այդպիսի մեկնաբանությունն այլ կերպ կընկալվի։
Գորբաչովը նաև հայտարարել է, որ այնտեղ «չկարողացան դիմակայել նոր դարաշրջանի փորձություններին»։
Նրա խոսքով՝ դա է ժամանակակից աշխարհում Ռուսաստան-Արևմուտք դիմակայության գլխավոր պատճառը։