Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն այսօր` ապրիլի 10-ին, վերսկսել է մարզումները, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ազդրի վնասվածքի պատճառով 10 օր անցկացրեց ակումբի հիվանդասենյակում և բաց թողեց Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ քառորդ եզրափակիչ երկու հանդիպումները:
25-ամյա ֆուտբոլիստի շարք վերադառնալը հաճելի նորություն է «Արքայական ակումբ»-ի համար, որն Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում ապրիլի 16-ին մրցելու է «Բարսելոնա»-ի հետ:
Կարլո Անչելոտիի սաներն Իսպանիայի Լա Լիգայում իրենց հերթական հանդիպումը կանցկացնեն ապրիլի 13-ին` Մադրիդում հյուրընկալելով «Ալմերիա»-ին:








































