Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Աշխատավարձի գաղտնի բարձրացումը վատ նախադեպ է. նման երևույթները բերում են նրան, որ համակարգը մերժվում է հասարակության կողմից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

«Հետքի» փոխանցմամբ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։

Մինչդեռ, առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։

Նույն պատկերն է փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Օրենքով սահմանված գործակցով փոխնախարարի աշխատավարձը 562 հազար 160 դրամ է, որը դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ սա լավ նախադեպ չէ և նույնիսկ տենդենց դառնալու վտանգ է պարունակում. «Որովհետև երկակի ստանդարտներ է կիրառվում՝ ասում է մի բան, անում մի այլ բան։ Ոմանց դեպքում մի տեսակի ստանդարտներ են հռչակում, բայց յուրայինների համար՝ այլ։ Սովորաբար սրանից են սկսում արատավոր երևույթները, որոնք էլ երբեմն բերում են նրան, որ համակարգը մերժվում է հասարակության կողմից»։

Հակոբյանը շարունակեց. «Մենք գիտենք, որ կառավարության նիստում լինում են հրապարակային գաղտնի քննարկվող հարցեր։ Փաստորեն ստացվում է՝ գաղտնի հարցերի մեջ կարող են լինել ոչ թե պետական անվտանգությանը վերաբերող հարցեր, այլ գաղտնի ռեժիմով թիմի անդամներին պարգևատրելու հարցեր։ Սա, կրկնում եմ, վատ նախադեպ է, երկակի ստանդարտ, և, ըստ իս՝ զգալիորեն կարող է սասանել վստահությունը գործող իշխանությունների խոսքի, հռչակվող կարգախոսների նկատմամբ»։

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգն ընդգծեց. «Այն, որ Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերը հեռու են բավարար լինելուց՝ դա փաստ է։ Նրանցից պահանջել 7/24 ռեժիմով աշխատանք՝ իրականությունից զուրկ է։ Ես բազմիցս նշել եմ, որ նրանց աշխատավարձը պետք է բարձր լինի, նույնիսկ համադրելի մասնավոր սեկտորի հետ։ Այդ մասին ես նշել եմ, երբ շատերը դատապարտում էին պարգևատրումները, բայց ճիշտ չէ հրապարակել մի սկզբունք ու առաջնորդվել գաղտնիությամբ, դա կարող է շատ ավելի տխուր երևույթներով ու հետևանքներով հղի լինել, որին մենք ականատես ենք եղել մեր անկախ պետության բոլոր տարիներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում