Sunday, 21 06 2026
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին

Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Արդեն ավարտվել է վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը:

Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկություններ` իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և հույս հայտնեցինք, որ նոր կառավարությունը պետք է չհամարվի հնի շարունակությունը, այլ նոր հույս ներշնչելու, նոր էջ բացելու ակնկալիք պետք է առաջացնի»:

Ինչպիսի՞ն էր այս հարցերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:

-Սերժ Սարգսյանն ասաց, որ շատ ուշադիր կուսումնասիրի: Բնական է, որ այդ յոթ կետերը նոր չեն, կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ: Այդ պատասխանից էլ կբխի մեր դիրքորոշումը:

Խոսեցի՞ք նոր վարչապետի մասին: Ինչպիսի՞ն է Սերժ Սարգսյանի ընտրությունը:

-Նոր վարչապետի անձի մասին խոսք չի եղել: Մենք` ինքներս, ասել ենք, որ անձի խնդիր չենք դնում, մենք ծրագրերն ենք կարևորում և այն առաջարկների ընդունումը, որը մենք նրան ներկայացրել ենք: Կառավարության համապատասխան կազմը, որը կիրականացնի բարեփոխումներ` ընդգրկումով և խորությամբ, նույնպես կարևոր է, բայց այս փուլում դրա մասին խոսակցություն չի եղել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Yerkir.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում