Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ո՞ւմ հաշվին է նախընտրական քեֆ անում սոցապ նախարարը (լուսանկարներ)

Օրերս սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որ ներկայացնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ճոխ խնջույք է կազմակերպել մանկատների տնօրենների մասնակցությամբ: Թե որն է եղել խնջույքի բուն նպատակը, դժվար է ասել, բայց դատելով հայաստանյան ավանդույթներից, նման հավաքույթները ունենում են նախընտրական նպատակներ: Նման հավաքույթներ կազմակերպվում էին օրինակ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ընթացքում՝ երևանյան մանկապարտեզների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Դրանց նպատակը սովորաբար լինում է առնվազն տրամադրությունները պարզելը, նաև որոշակի մթնոլորտ ձևավորելը, երբ տնօրենները սկսում են հասկանալ, թե ասենք առաջիկա ընտրական շրջաններում իրենցից ինչպիսի գործողություններ են պահանջվում: Եվ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ Հայաստանի մանկատներից շատերը գտնվում են նյութական և ֆինանսական կարիքի մեջ, երբ մանկատների սաները ունեն թե՛ նյութական, թե՛ բարոյական խնամքի անհրաժեշտություն: Երբ համակարգն ընդհարապես ունի արմատական վերանայումների անհրաժեշտություն, և խոսքը ոչ միայն մանկատների մասին է, այլ սոցիալական ամբողջ համակարգի, որի պատասխանատուն է նախարարը: Կամ, եթե կազմակերպվում են նման հավաքույթներ, ապա անկասկած դրանցում պետք է քննարկվեն նման կարգի հարցեր, այսինքն հավաքույթները պետք է աշխատանքային լինեն, ոչ թե քեֆ ուրախություններ:

Սակայն աշխատանք կա, աշխատանք էլ: Այն աշխատանքը, որ իրականում պահանջվում է մանկատների տնօրեններից, պահանջում է մոտեցում նրանց հանդեպ, ոչ թե մանկատների սաների: Եվ մոտեցումները ցուցաբերվում են քեֆ ուրախությունների տեսքով, երևի թե ընտրությունների տեսքով հետ ստանալու ակնկալիքներով: Այլ կերպ եթե ասենք, ապա գուցեև արդեն կարող ենք արձանագրել, որ վարչական ռեսուրսի օգտագործման աշխատանքները սկսվել են և առաջիկայում նման քեֆ ուրախություններ անկասկած էլի են լինելու, և ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց նախարարների կամ այլ գերատեսչությունների ղեկավարների քեֆչիությամբ ձգտելու են անշուշտ գերազանցել ԲՀԿ-ին:

Կոալիցիայի համար ընտրությունները տեղի են ունենալու ռեստորաններում, սեղանների շուրջ, և ով ավելի ճոխ ու երկար սեղան գցի, նրա ակնկալիքներն էլ ավելի շատ է արդարացնելու վարչական ռեսուրսը:




Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում