Ֆուտբոլի և թեթև ատլետիկայի դպրոցական մարզիչ Քենոն Լոուն գրկախառնությամբ զինաթափեց հրաձիգին: Տեսախցիկների նկարահանումը հրապարակել է ABC News-ը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսին՝ Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաքում: Կադրերում երևում է, թե ինչպես է 19-ամյա Անխել Գրանադոս-Դիասը փորձում զենքով մտնել լսարան: Այս պահին Լոուն դուրս է գալիս և սկսում գրկել հարձակվողին: Արդյունքում, Գրանադոս Դիասը հանձնում է զենքն ու պատասխանում գրկախառնությանը:
Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել ուսանողին: Լոուն խոստովանեց, որ այդ պահին նա կարեկցանք էր զգում ուսանողի հանդեպ: «Շատ հաճախ, հատկապես երբ երիտասարդ ես, չես հասկանում՝ ինչ ես անում, քանի դեռ ամեն ինչ չի վերջացել», – ասաց մարզիչը:
Գրանադոս Դիասը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք պահելու մեջ: Նա դատապարտվեց երեք տարվա պայմանական ազատազրկման:











































