Պայթյուն է որոտացել Վրաստանի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ Թբիլիսիի Դավիթ Գուրամիշվիլի պողոտայում: Պայթյունն այնքան հզոր էր, որ տան պատերը առաջին հարկից մինչև չորորդ հարկ սկսել են փլուզվել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:
Շենքի բոլոր բնակիչները տարհանվել են: Հաղորդվում է 4 տուժածի մասին։